Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Հարկատուների գրպանի՞ց դուրս կգան

Հարկատուների գրպանի՞ց դուրս կգան
20.05.2016 | 00:44

Եթե իրականում չինովնիկները մեր հարկատուների հաշվին իրենց ծառայողական մեքենաներով «չֆռֆռան», պետբյուջեն իսկապես կշահի։ Նրանց փափուկ կյանքի ապահովման համար հարկատուների գրպանից կլորիկ գումարներ են գնում։ Կասեք՝ չի կարող պատահել։ Հաշվարկները դա են ապացուցում։ Ընդունենք, որ մեկ նախարարությունում առկա է ծառայողական 10 մեքենա, և օրական մեկ ավտոմեքենան ծախսում է նվազագույնը 5 լիտր բենզին։ Ստացվում է, որ մեկ մեքենան օրական «խմում» է 1850 դրամի վառելիք։ Մեկ ամսում մեկ ավտոմեքենայի համար ծախսվում է 55,5 հազար դրամ։ Սա ընդամենը մեկ մեքենայի վառելիքի ծախսն է մեկ ամսում։ Իսկ 10 մեքենայի համար կպահանջվի 555 հազար դրամ։ Նկատենք, որ վառելիքը հաշվարկել ենք «Ռեգուլյար» տեսակի բենզինի 1 լիտրը 370 դրամով։

Բայց քանի որ յուրաքանչյուր նախարարության և գերատեսչության ծառայողական ավտոմեքենաների թիվը մի քանի անգամ գերազանցում է մեր նշած 10 թիվը, թվերը գնալով ավելի ծանրակշիռ են դառնում։ Այնպես որ, եթե կառավարությանը հաջողվի չինովնիկին պոկել ծառայողական ավտոմեքենայի նստատեղից, հարկատուների բեռը կթեթևանա։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2224

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ